ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Քննարկվեցին կրթության արդիականացման խնդիրներ

Քննարկվեցին կրթության արդիականացման խնդիրներ
02.10.2013 | 13:29

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցների համատեքստում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որին մասնակցել են ներկայացուցիչներ` աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է. «Հերթական անգամ Մանկավարժական համալսարանն անցկացնում է միջազգային մասշտաբի և բովանդակության համաժողով, և ակնհայտ է, որ համալսարանը, տարիներ առաջ բռնելով կրթության արդիականացման և միջազգայնացման ճանապարհը, լուրջ հաջողություններ է արձանագրում այս ուղղությամբ: Դրա վկայությունն այն լայն աշխարհագրությունն է, թեմաների ընդգրկումը, որ համալսարանի դասախոսների համար դարձել են ամենօրյա աշխատանքի հիմնական ուղղությունը: Խոսելով կրթության արդիականացման մասին` նախևառաջ պետք է հարցադրում անել` արդիականացում` հանուն ինչի՞: Ակնհայտ է, որ այն ապագա քաղաքացու կրթական կարիքները բավարարելու խնդիրն է` որպես գերագույն հարց. Ի՞նչ ակնկալիք ունի ՀՀ քաղաքացին, ով մուտք է գործում կրթական համակարգ, և ինչպե՞ս է այդ համակարգը պատրաստ բավարարել քաղաքացու կարիքները: Երկրորդ, այն մեր երկրների տնտեսության պահանջարկն է` իրականում աշխատուժի և մասնագիտական աշխատաշուկայի ինչպիսի պահանջարկ կա, և ինչպես է կրթական համակարգը բավարարում այն: Եվ երրորդ, հասարակության ակնկալիքը կրթական համակարգից. հասարակությունն իր հիմքում պետք է ունենա կիրթ և արժեքներ կրող քաղաքացի, ով ունակ է վճիռ կայացնել` իր երկրի և հասարակության ապագայի համար: Այս երեք հարցադրումներն արդիական են, մասնավորապես, մանկավարժական կրթության արդիականացման համար, որն իր կարևորությամբ կազմում է ոչ միայն բարձրագույն կրթության մի հատվածը, այլ հանրակրթության ներկան և ապագան պայմանավորող լրջագույն գործոն է: Հուսով եմ, որ համաժողովը պատասխան կտա բոլոր այս հարցերին, և նրա մասնակիցները կհեռանան` հարստացած նոր գիտելիքներով, ինչպես նաև իրենց հետ տանելով հայաստանյան մասնագետների լավագույն փորձը»,-նշել է նախարարը` մանկավարժական համալսարանին մաղթելով հետագա վերելքներ` իր միջազգայնացման և կրթության արդիականացման գործում: Արմեն Աշոտյանը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառմանը ներկա Իտալիայի դեպանին` ընդգծելով, որ տարիներ առաջ` 2005 թվականին, երբ Հայաստանը դարձավ Բոլոնիայի անդամ, որևէ մեկի մտքով չէր անցնում թե Հայաստանում և թե Եվրոպայում, որ 2012 թվականին Հայաստանի նման երկիրը հավակներ և ստանար Բոլոնիայի ողջ գործընթացի համար պատասխանատու և բարեփոխումները համակարգող երկրի պատասխանատվությունը: «Սա մեր կրթական համակարգի արդիականացման լավագույն ցուցանիշներից և արտահայտումների մեկն է: Եվ այսօր մենք մեր բազմաթիվ եվրոպացի գործընկերների հետ միասին կարող ենք կանխատեսել մեր երիտասարդ սերնդի ապագան` եվրոպական միասնական կրթական ողջ տարածքում»,-ընդգծել է նախարարը:

Համաժողովին ելույթ է ունեցել նաև Բոլոնիայի համալսարանի ռեկտորի ԱՊՀ գծով խորհրդական Կամիլլա Դանիլչենկոն:
Նախատեսվում է, որ համաժողովի մասնակիցները կներկանյացնեն իրենց երկրների առաջավոր փորձը և հայ գործընկերների հետ կքննարկեն 21-րդ դարում բուհերի մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև կմշակեն դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ:

Դիտվել է՝ 2535

Մեկնաբանություններ